Рубрика: Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ՝ 12-16․04․2021թ․

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ

Ճաշացանկ

Շաբաթվա երգ՝  Հե՜յ, իմ Նազան

Պար՝ Ոտքերով պար․մեդիաուրբաթ համերգ

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Ղ․ Աղայան- Ատամը փոխած

Շաբաթվա հեքիաթը՝  Ջ․ Ռոդարի- Թարս հարցեր

Читать далее «Աշխատանքային նախագիծ՝ 12-16․04․2021թ․»

Рубрика: Ղ․ Աղայան, Բանաստեղծություններ

Ղ․ Աղայան- Ատամը փոխած

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ:

Рубрика: Ապրիլիկ

«Ապրիլիկ». Լողի ստուգատես

Օրը՝ 16 .04.2021

Ժամը՝ 10։45— 11:45

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան

Մարզիչ՝ Անուշ Համբարյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 -6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան , Ալինա Մարզումանյան

Ծրագրում՝

Նախավարժանք

  • Ոտքերով մկրատաձև մարզանք
  • Ոտնաթաթերի ձգում դեպի վեր
  • Կքանիստ

Վարժություններ 

  • Շնչառության պահում
  • Լողում են լողավազանի մի ծայրից մյուսը։
  • Ցատկ լողավազան

Նկարագրությունը՝

Հանդերձարաններում հագնում ենք լողազգեստը, ռեզինե գլխարկն ու լողաթափերը, ցնցուղ ընդունում: Լողի մարզչի ցուցումով նախավարժանք  և ստուգատեսին նախատեսված վարժություններն ենք անում: Ավարտելուց հետո ընդունում ենք տաք ցնցուղ, հագնվում ենք: Հետևում ենք, որ բոլոր իրերը պայուսակների մեջ լինեն: