Рубрика: РУССКИЙ ЯЗЫК, Մայիսիկ ամփոփում, Անգլերեն

«Ես եմ…I am…Я» եռալեզու ինքնաներկայացումների ստուգատես, ամփոփում

Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատեսն էր։Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները ներկայացնում են իրենց  օտար լեզվի հմտությունները։

Рубрика: Մայիսիկ ամփոփում, Ես կարողանում եմ, Լող

«Մայիսիկ»․Լողի ստուգատես, ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատեսն էր։Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները ներկայացնում են իրենց լողի հմտությունները՝ Արևմտյան դպրոցի ծածկած լողավազանում։

Մարզիչ՝ Տաթև Համբարյան

Рубрика: Ճամփորդություն, Մայիսիկ ամփոփում

Համբարձման ծեսն Աշտարակի Ջրաղացում

Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողներն այս անգամ ճամփորդել են դեպի Աշտարակ՝ Համբարձման ծեսը նշելու։ Սովորողների հետ նախապես զրույց-քննարկում ենք ունեցել Աշտարակի մասին,միասին ուսումնասիրել քարտեզը, խոսել անվտանգության կանոնների մասին։ Իսկ հետ սովորղները ներկայացրել են իրենց ճամփորդական պայուսակը։ Եվ ահա մայիսի 13, մենք արդեն Աշտարակում ենք։ Սկզբում 7 աղբյուրից ջուր հավաքեցինք, հետո ծաղկահավաք։ Սովորողների հետ երգելով սկսեցինք հավաքած ծաղիկներից հյուսել պսակներ։ Մի փոքր հանգստանալուց հետո քայլքով սկսեցինք մեր գովքը։ Իսկ վերջում՝ բարձունքի հաղթահարում, դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցի։

Ծաղկահավաք

Գովք․Համբարձման ծես

Բարձունքի հաղթահարում․դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցի

Ֆոտոշարքը՝ Ալինա Մարզումանյանի

Рубрика: Մայիսիկ ամփոփում

«Գլորվենք ու գլորենք» մարզառոդարիական ստուգատես ինքնագլորներով՝ Թումոյի այգում, ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատեսն էր։ Գլորելով ու գլորվելով հասանք Թումոյի այգի՝ մարզառոդարիական խաղեր և ինքնագլորներով երթ անելու համար։ Սկզբում ընկեր Սյուզիի հետ նախավարժանք արեցինք , իսկ հետո ինքնագլորներով երթ։ Քայլեցինք Թումոյի այգում, իսկ Քոլեջի 5-6 տարրեկանների հետ մարզառոդարիական խաղերի մրցույթ իրականացրեցինք։ Վերջում էլ նախաճաշեցինք և վերադառձանք դպրոց։

Առավոտյան նախավարժանք

Ինքնագլորաերթ

Մարզառոդարիական խաղեր