Рубрика: Ղազարյան Էլեն, Տիգրան Առաքելյան, Բանավոր մաթեմատիկա, Դավիթ Հովհաննիսյան

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

Արևելյան դպրոցի 2-5 դասարանի սովորողներ Էլեն Ղազարյանը, Դավիթ Հովհաննիսյանը և Տիգրան Առաքելյանը ներկայացնում են ֆլեշմոբի խնդիրների իրենց լուծման տարբերակները։

Դավիթ Հովհաննիսյան-Խնդիր 5

Էլեն Ղազարյան -խնդիր 2

Տիգրան Առաքելյան-խնդիր 1

https://www.youtube.com/shorts/IIC6DE-BCVM

Рубрика: Հեռավար ուսուցում, Բանավոր մաթեմատիկա

Գլուխկոտրուկներ․ Ներկայացնում են «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներնը

Արևելյան դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողները ներկայացնում են գլուխկոտրուկների լուծման տարբեր եղանակներ։

Տեղափոխի՛ր 1 կամ 2 լուցկու փայտ այնպես, որ հավասարությունը լինի ճիշտ

Ներկայացնում է Վիկտորյան Հակոբյանը

Читать далее «Գլուխկոտրուկներ․ Ներկայացնում են «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներնը»

Рубрика: Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2021-2022 ուսումնական տարի

Դասընթացի նպատակն է.

զարգացնել աշակերտի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Դասընթացի խնդիրներն են.

սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Ուսումնական միջավայրը՝

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում(դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան միջավայր և այլն)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ  պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ պլանշետ, հեռախոս, նեթբուք կամ նոթբուք:

Դասընթացի կազմակերպումը՝

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։ 1-3-րդ դասարանների ուս պլանի համաձայն շաբաթական 2 դասաժամ՝ խմբում առավելագույնը 12-22 սովորող։ Դասի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Թեմաներ

Մաթեմատիկան մեր շուրջը – Մաթեմատիկայի պատմությունից, ինչպես է առաջացել մաթեմատիկա բառը, ինչպես են հաշվել նախամարդիկ:

  • Մաթեմատիկական նշանների առաջացումը
  • Թվերի և թվանշանների աշխարհում
  • Մաթեմատիկական ֆոկուսներ
  • Մաթեմատիկական լաբիրինթոսներ
  • Օրինաչափություններ
  • Հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Գլուխկոտրուկներ
  • Ռեբուսներ
  • Խաչբառեր
  • Հետադարձ լուծմամբ խնդիրներ
  • Տրամաբանական  խնդիրներ
  • Առաջադրանք –թակարդներ, կատակ –խնդիրներ
  • Մաթեմատիկական խաղեր
  • Խնդիրներ կշռման վերաբերյալ
  • Խնդիրներ շարժման վերաբերյալ
  • Կառուցողական առաջադրանքներ

Ուսումնական ռեսուրսներ