Рубрика: Ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց։ Ամփոփում են Արևելքի 5 տարեկանները

Նոյեմբերի 13-ին Արևելյան դպրոցի 5 տարեկանների առաջին ճամփորդությունն էր։ Ճամփորդեցինք դեպի Ջրվեժի արգելոց։ Սովորողների հետ նախապես խոսել ենք ճամփորդության և երթևեկության կանոնների մասին։ Եվ ահա, առավոտյան 10։30․․․ շարժվեցինք։ Շա՜տ ուրախ ու անհամբեր էին ։ Վերջապես հասա՜նք։ Ինչպիսի՜ բնություն, ի՜նչ գեղեցկություն։ Իսկական աշուն էր։ Սկեսինք մեր քայլարշավը։ Քայլում, երգում, վազում, նկարվում, ուսումնասիրում ծառերը, թփերը, թռչուններին, մրջնանոցը,նույնիսկ շնիկներին էին ուսումնասիրում, որոնք մեզ ամբողջ ճանապարհին ուղեկցում էին։

Իսկ 5 տարեկան Դավիթն ու Մհերը ներկայացնում են հետաքրքիր բլբլոց Ռոդարու «Սոճիների պուրակում» երևակայական քերականությունից։

Նախաճաշը կազմակերպեցինք հենց այնտեղ, ամբողջ ճանապարհին նրանց հենց այդ հարցն էր անհանգստացնում, թե ե՞րբ են ուտելու ու միմյանց հյուրասիրելու։ Իսկ հետո տեխնոլոգիական գործունեություն կազմակերպեցինք Արուսյակ Մաթևոսյանի հետ։ Մեր հավաքած տերևներով պատրաստեցինք տարբեր կերպարներ։

Իսկ Տաթև Մանվելյանի հետ երաժշտական ուրբաթ-համերգը իրականացրեցինք հենց Ջրվեժի անտառապարկում՝ հրաշք բնության գրկում։

Автор:

Ես Լիլիա Զախարյանն եմ: Բարի գալուստ մեր դասարանական բլոգ: Հուսամ՝ այստեղ կգտնեք այն, ինչ փնտրում էիք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s